ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Գոռ Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին մասնակցել են Դատավորների և իրավաբանների համար մշակված «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքային իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկի ազդարարման միջոցառմանը։ Դասընթացը մշակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրերի շրջանակներում։ Ծրագրով նախատեսվում է 2024 թվականին Արդարադատության ակադեմիայում դատավորների և իրավաբանների համար անցկացնել 10 շաբաթյա դասընթացներ, որտեղ՝ ի թիվս մի շարք այլ թեմաների, ընդգծվելու է աշխատանքային վեճերի լուծման առանձնահատկությունները։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության ոլորտում պետական [...]
Մանրամասն ➜Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) համագործակցությամբ սեպտեմբերի 14-ին՝ Իբիս Երևան հյուրանոցում՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է ԱԱՏՄ տեսուչների վերապատրաստման հերթական դասընթացը։ Այս անգամ դասընթացներն անցկացվել են ԱԱՏՄ Երևան քաղաքի և Արևելյան տարածքային կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչների համար։ Կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման գործընթացի այս փուլը մեկնարկել էր օգոստոսի 17-ին՝ Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնում։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների մասնագիտական ստորաբաժանումների տեսուչների վերապատրաստումն իրականացրել են Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի, Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան [...]
Մանրամասն ➜Սեպտեմբերի 12-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը Տեսչական մարմնում հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նեկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Աշոտ Հարությունյանը, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Ստեֆան Մարլերը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը և Մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Մինի Թակուրը։ Սլավիկ Սարգսյանը գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, մասնավորապես, անդրադարձել է ԱՄԿ համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվող կարողությունների հզորացման, վերապատրաստման դասընթացներին։ «Անչափ կարևոր է, որ [...]
Մանրամասն ➜