
Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով 2025 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է 7921 զանգ և 176 Ֆեյսբուքյան հարցում: «Թեժ գծով» ստացված զանգերի բաշխումն ըստ ոլորտների՝ Տեղեկատվություն՝ 2986 (37,7%), Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 2884 (36,4%), ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 1467 (18,5%), Բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողություն՝ 317 (4%), Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 180 (2,3%), Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 87 (1,1 %)։
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից շարունակվում են այցերը սահմանամերձ համայնքների հանրակրթական հաստատություններ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ անցկացրել է իրազեկման միջոցառում աշակերտների և դպրոցի անձնակազմի համար։ Այցին մասնակցել են hիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։ Թագուհի Հակոբյանն անձնակազմին և աշակերտներին ներկայացրել է Տեսչական մարմնի տեղը և դերը պետական կառավարման մարմինների համակարգում, գործունեության նպատակը, վերահսկողության ենթակա ոլորտները և լիազորությունները, այդ շրջանակում մասնավորեցնելով երեխաների առողջության պահպանմանն առնչվող օրենսդրությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն աշակերտներին ծանոթացրել է վերահսկողության յուրաքանչյուր ոլորտին առանձին, [...]
Մանրամասն ➜
2026 թվականի փետրվարի 12-ին տեղի է ունեցել Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են 2025 թվականին իրականացված աշխատանքները։ Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներկա լրագրողներին՝ ասուլիսի լուսաբանմամբ Տեսչական մարմնի գործունեության հաշվետվողականության սկզբունքն իրացնելուն աջակցելու համար։ Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ ըստ Տեսչական մարմնի գործունեության ամբողջականությունն ապահովող առանձին գործընթացների՝ կանխարգելիչ գործունեություն, վերահսկողություն և հետադարձ կապ, սկսելով առաջնայինից՝ կանխարգելիչ գործունեությունից։ Սլավիկ Սարգսյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել է. 10939 կանխարգելիչ միջոցառում, որից՝ 603 իրազեկում տնտեսավարողների և հանրության համար, այդ թվում՝ 62 սեմինար թիրախային խմբերի համար, 10336 խորհրդատվական գործունեություն, [...]
Մանրամասն ➜