ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները իրազեկման հերթական միջոցառումն են անցկացրել Գորիս քաղաքում։ Սեմինարն անցկացրել են Տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Գագիկ Խոսրովյանը և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Ջուլիետա Կիրակոսյանը։ Մասնակիցներին ներկայացվել է Տեսչական մարմնի գործառույթների շրջանակը, շինարարության, քարի մշակման և արտադրական ձեռնարկությունների ոլորտներին առնչվող իրավական ակտերը՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները։ Ներկայացվել է նաև սանիտարակենցաղային սենքերի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերաբերյալ կարգավորումները։ Տեղի է ունեցել հարցուպատասխան․ Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները հունիսի 11-ին իրազեկման լայնածավալ սեմինար են անցկացրել Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Բյուրեղավան և Ջրվեժ համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈւՀ) չորս տասնյակից ավելի բուժքույրերի և տնօրենների համար։ Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը ողջունել է մասնակիցներին և ամփոփ ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։ Տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նելլի Աբրահամյանը ներկայացրել է ՆՈւՀ-երի համար գործող ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով ամրագրված սանիտարական նորմերը և հիգիենիկ պահանջները, ինչպես նաև ընդգծել դրանց պահպանման անհրաժեշտությունը։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Սպարտակ Գյուլումյանն ու [...]
Մանրամասն ➜2018 թվականի հունիսի 11-ին՝ ՀՀ վարչապետի N 755-Լ որոշմամբ հաստատվել է Տեսչական մարմնի կանոնադրությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող՝ ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Տեսչական մարմնի Կանոնադրության հաստատման օրվա կապակցությամբ, շնորհավորում ենք Տեսչական մարմնի բոլոր աշխատողներին և շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար։
Մանրամասն ➜