ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական սեմինարը մայիսի 23-ին կայացել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Համայնքի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների համար։ Սեմինարի մասնակիցներին ողջունել է Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել է Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Տաթևիկ Համբարձումյանը։ Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանը և նույն բաժնի [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժնի աշխատակիցները մայիսի 23-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Կապանի նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների համար։ Կապանի բաժնի պետ Արտեմ Այվազյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետներ Ջուլիետա Կիրակոսյանն ու Ժաննա Հարությունյանը ներկայացրել են ՆՈՒՀ-երին ներկայացվող սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվների պահանջները, գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների ակտիվության շրջանը քննարկվել են նաև կարմրուկի, ջրծաղիկի, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, մայիսի 21-ին կայացել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինար, որին մասնակցել են ՀՀ-ում գործունեություն ծավալող, տարբեր կազմակերպությունների երկու տասնյակից ավելի աշխատակիցներ։ Սեմինարի մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար։ Ղեկավարի տեղակալը ներկայացրել է ԱԱՏՄ գործառույթների շրջանակը շեշտելով, որ Տեսչական մարմնի կարևորագույն առաքելությունն է նաև իրազեկման գործառույթի ապահովումը։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ՝ Ալվարդ Արշակյանը։ Բանախոսը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև ոլորտին առնչվող հարակից այլ օրենքներում ու ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները, սահմանված նորմերի ու առանձին դրույթների [...]
Մանրամասն ➜