azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետի հետ

19.12.2024

Դեկտեմբերի 18-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն Իջևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Տեսչական մարմնի ղեկավարը և մարզպետը խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում, որին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը, տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները և մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները։ Խորհրդակցությունից հետո Սլավիկ Սարգսյանն ու Հայկ Ղալումյանն այցելել են «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ, որտեղ Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին, զրուցել կենտրոնի այցելուների, ինչպես նաև՝ ցերեկային ստացիոնարում բժշկական միջամտություններ ստացող պացիենտների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և [...]

Մանրամասն ➜


Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2024 թվականի ամփոփիչ համաժողովը Հայաստանում

18.12.2024

Դեկտեմբերի 13-ին Երևանում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2024 թվականի ամփոփիչ համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի համապատասխան մարմինների պաշտոնյաները՝ մի մասն առցանց  ձևաչափով։ Այս տարի նախագահող և հյուրընկալող երկիր էր Հայաստանը։ Հայաստանն  արդեն երրորդ անգամ էր նախագահում Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ներկայացրել ընթացիկ տարում համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար։ Մասնակիցները քննարկել են  2024 թվականի ընթացքում դաշինքի կողմից նախատեսված ծրագրերի և գործողությունների կատարման ընթացքը։ Յուրաքանչյուր երկիր ներկայացրել է  իր կողմից կատարված [...]

Մանրամասն ➜


Սեմինար քննարկում՝ «Հայաստանում Եվրոպական քոլեջ»-ում

17.12.2024

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Ստեփան Շահումյանը, Լևոն Աբրահամյանը և ավագ տեսուչ Աննա Աղբալյանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հերթական սեմինար քննարկում են անցկացրել «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի մանկավարժական կազմի և ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։ Ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-252-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 24.06.2024թ.) նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ