2024 թվականի հուլիսի 09-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ է։ Նշենք, որ OZEMPIK դեղը գրանցված չի Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։ Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացված իրազեկման սեմինարով եզրափակեցին այս փուլի համար նախատեսված սեմինարների շարքը։ Իրազեկման միջոցառումն անցկացրել են Հարավային տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Նարինե Բադալյանը, տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Լուսինե Գրիգորյանը։ Մասնակիցներին ներկայացվել է Տեսչական մարմնի գործառույթների շրջանակը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը, Առողջապահության նախարարի համապատասխան հրամանները, ինչպես նաև դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտին առնչվող կարգավորումները։ Տեղի է ունեցել հարցուպատասխան․ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի երկու տասնյակից ավելի մասնակիցների հարցերին:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտի վերաբերյալ։ Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը, բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։ Թագուհի Հակոբյանը ներկայացրել է բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները, նշվել են դրանց կարգավորման հնարավոր ուղիները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանվել են ժամկետներ։
Մանրամասն ➜