azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում․ ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը

11.08.2020

Կրկին ուժեղացված ստուգայցերով՝ կրկին հյուրանոցներում․ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաեւ խոշոր հյուրանոցներ եւ հանգստյան տներ։ Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից՝ Երեւանում եւ բոլոր մարզերում՝ համաժամանակյա։ Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն առավել բարվոք պատկեր է գրանցում, սակայն մեծաթիվ են դիմակ չկրելու դեպքերը։ Համաժամանակյա այցերը շարունակվել են Սեւանի ափամերձ հյուրանոցներում, մասնավորապես, Շորժայի հատվածում։ Այս տարածքներում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։ Այս հատվածում գործող [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ում կյանքը բարդ է, բայց հարթ. «Արմենպրեսի» անդրադարձը

11.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որոշել է առողջացնել իր արհմիությունն ու ստեղծել օրինակելի մոդել։ Այս ուղղությամբ կատարված աշխատանքի, տեսչական մարմնում վերջին կադրային փոփոխությունների, համավարակի պայմաններում գերբեռնված աշխատանքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ, ԱԱՏՄ աշխատողների արհմիության ղեկավար Մարիետա Հախվերդյանի հետ։ https://armenpress.am/arm/news/1024626.html?fbclid=IwAR3yVxoa7W1VxRXdY7lbdtSl2kCo6Lu04xxeyMwc0Fq1P7kFnrFy3xJ31VU

Մանրամասն ➜


Գորիսում այսօր միաժամանակ կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն

10.08.2020

Գորիսում այսօր միաժամանակ կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ նախորդիվ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։ Մի շարք հյուրանոցներում այսօր եւս ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաև բացակայում են իրազեկման թերթիկները:  

Մանրամասն ➜




Վերադառնալ