2024 թվականի օգոստոսի 14-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ստացված թիվ EL/01/1492-24 գրության համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի արտադրողի կողմից հաստատվել է Օզեմպիկ (սեմագլուտիդ) դեղի հինգ սերիաների (MP5A064, MP5A370, MP5B060, MP5D600, NP5G866) կեղծման փաստը։ Օզեմպիկ դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։ Սեմագլուտիդ պարունակող դեղը ներարկման լուծույթի ձևով է և պահանջում է «սառը շղթայի» ապահովում, ինչը չի երաշխավորվում Հայաստանի Հանրապետություն օրենքի խախտմամբ ներմուծման դեպքում։ Կեղծ դեղերի որոշ տարբերակներ պարունակում են ինսուլին, իսկ մյուսները չեն պարունակում որևէ ակտիվ դեղանյութ։
Մանրամասն ➜Օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (հասցե՝ Արարատյան 26 ) տեղի կունենա Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կքննարկվի դեղերի շրջանառության վերահսկողությունը ՀՀ-ում։ Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու և Ձեզ հետաքրքրող հարցերն ուղղելու Տեսչական մարմնի ղեկավարին։ Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը ասուլիսին մինչև օգոստոսի 21-ը, ժամը 17։00-ն՝ ուղարկելով մասնակցի տվյալները (լրատվամիջոց, լրագրողի անուն, ազգանուն, հեռախոսահամար) press@hlib.am էլ․ հասցեին կամ զանգահարելով 010650553 հեռախոսահամարին:
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկվածության շարունակական բարձրացման համատեքստում Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները օգոստոսի 1-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 4 տասնյակ ներկայացուցիչների համար։ Սեմինարին մասնակցել են Տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանը և Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյան։ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի աշխատանքի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային որոշ առանձնահատկություններ։ ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Բժշկական օգնության և սպասարկման, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային [...]
Մանրամասն ➜