azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում

16.12.2024

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները 2024 թվականի դեկտեմբերի 13-ին իրազեկման սեմինար են անցկացրել՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի թվով 21 ներկայացուցիչների և ուսանողների համար: Սեմինարի թեման՝ «Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը, աշխատանքային պայմանագիր, աշխատողների իրավունքները և պարտականությունները»։ Սեմինարն անցկացրել են տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները․ Մասնակցել է նաև Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են սեմինարի մասնակիցների աշխատանքային բազմաթիվ հարցերին:  

Մանրամասն ➜


Աշխատանքային քննարկում

04.12.2024

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները,  Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը և  մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքը, նախկին հանձնարարականների կատարման ընթացքը, ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։ Հանդիպման վերջում Տեսչական մարմնի ղեկավարը հատուկ հանձնարարական տվեց բոլոր աշխատակիցներին, որ բացի տարեկան ստուգումներից և դիմում բողոքների հիման վրա իրականացվող վարչական վարույթներից անհրաժեշտ է շեշտադրում անել առերևույթ երևացող խախտումներին, որը հիմք կհանդիսանա նախաձեռնելու [...]

Մանրամասն ➜


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և «Գործք» իրավատեղեկատվական և փորձագիտավերլուծական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

28.11.2024

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և «Գործք» իրավատեղեկատվական և փորձագիտավերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանը 2024 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակն է պետություն —հասարակություն հետադարձ կապի ապահովումը, հանրային հաշվետվողականության բարձրացումը, Տեսչական մարմնի գործունեության լուսաբանումը, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում օրենսդրության պահանջների վերաբերյալ գործատուներին և աշխատողներին խորհրդատվության տրամադրումը ևոլորտի կարևորագույն այլ հարցերի հանրայնացումը։  

Մանրամասն ➜




Վերադառնալ