
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2025 զանգ։ Զանգերի պատկերն, ըստ ամիսների․ Հունվար՝ 567 զանգ Ըստ ոլորտների՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 198, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 21, Դեղերի շրջանառության վերահսկողություն` 7, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 16, Տեղեկատվություն՝ 200, ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 125։ Փետրվար՝ 711 զանգ Ըստ ոլորտների՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 293, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 20, Դեղերի շրջանառության վերահսկողություն` 14, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 17, Տեղեկատվություն՝ 269, ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 98։ Մարտ՝ 747 զանգ Ըստ [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչների մասնակցությամբ իրազեկման սեմինար է անցկացվել Արարատի պետական քոլեջի ուսանողների համար։ Սեմինարին ներկա է եղել նաև Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Էլլա Գասպարյանը։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից քոլեջի 50 ուսանողներին ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մինչև 18 տարեկան անձանց երաշխիքները, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժինների տեսուչները աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանի գլխավորությամբ 2025 թվականի ապրիլի 22-ին իրազեկման սեմինար են անցկացրել Վանաձորի ««Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերությունում։ «Գործատուի և աշխատողների իրավունքները և պարտականությունները» թեմայով իրազեկման սեմինարն անցկացվել է պոլիկլինիկայի թվով 18 աշխատողների համար։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին։
Մանրամասն ➜