
Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման աշխատանքները այսօր իրականացվել են Վանաձորի և Լոռու մարզերի դպրոցներում, բանկերում, առևտրի կենտրոններում, «Հայփոստի» բաժանմունքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման ճիշտ ձևաչափի պահպանումը։ Ստուգայցի ժամանակ որոշակի թերություններ են նկատվել դպրոցներում գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։ Հիշեցնենք, որ ըստ նոր ձևաչափի՝ հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում կազմակերպվում է ուսանողների և անձնակազմի ջերմաչափումը, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են [...]
Մանրամասն ➜
Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել: Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ: ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Կինոթատրոնների և այլ մշակութային գործունեություն իրականացնող [...]
Մանրամասն ➜
ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միությունը տարվա ընթացքում մի շարք նախաձեռնություններ է ցուցաբերել։ Դրանցից մի քանիսն էլ քննարկվել են արհմիության այսօրվա նիստում։ Օրակարգում եղել են պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցած կամ դրան մասնակից ընտանիքի անդամներ ունեցող ԱԱՏՄ աշխատողներին ուղղված, ինչպես նաեւ Ամանորին ընդառաջ իրականացվելիք ծրագրեր։ Տեսչականի արհմիության նախագահ Մարիետա Հախվերդյանի գլխավորությամբ՝ քննարկվել են կազմակերպչական հարցեր, ֆինանսական հատկացումների ու ծախսերի հիմնավորումներ են ներկայացվել։ Նախաձեռնություններն ու ծախսերը հաստատվել են միաձայն:
Մանրամասն ➜