
ԱԱՏՄ-ն գործարկում է իր տեսակի մեջ եզակի գործիք, որպես այդպիսին՝ նորամուծություն թե ՀՀ-ում, թե ԱՊՀ երկրներում։ Այս մասին նշել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսի բացման խոսքում։ Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ՄԱԿ-ի ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ աշխատակիցներ։ ԱԱՏՄ ղեկավարը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ։ Երբ Covid-19-ով պայմանավորված` ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, և արտակարգ [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կյանքի է կոչում աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք․ կայացել է աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ ԱՆԱՆՈՒՆ դիմումների գրանցման, ընդունման, քննման EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը։ Ի՞նչ է EmployeeProtect.am առցանց հարթակը Նորարական տեղեկատվական կայք՝ ժամանակակից ծրագրային լուծումներով, հասանելի՝ համակարգչով եւ բջջայինով, ոճով և կառուցվածքով՝ պարզ և հասանելի։ EmployeeProtect.am առցանց հարթակին դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով իր IP հասցեն։ Եթե Դուք աշխատող եք, և գործատուն խախտել է Ձեր աշխատանքային իրավունքները, ապա սա բացառիկ հնարավորություն է դեպքի վերաբերյալ ներկայացնել գաղտնի հաղորդում: Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել ֆոտոներ, տեսա- եւ ձայնագրություններ։ Հայտատուն հայտը [...]
Մանրամասն ➜
Նկատի ունենալով Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղի անձնակազմի շրջանում ավելի վաղ կորոնավիրուսի վարակվելու դեպքերը` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայց են իրականացրել կառույցում։ ԱԱՏՄ տեսուչները Covid-անվտանգության նորմերի առանձնակի խախտումներ մասնաճյուղում չեն արձանագրել։ Ստուգվել են գրանցամատյանները, ախտահանիչների ու դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված մյուս նորմերի պահպանումը։ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները զուգահեռ դիտարկել են նաև դեղատներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կետեր։ Այն կառույցներում, որտեղ Covid-անվտանգության նորմերի խախտումներ կամ շեղումներ են արձանագրվել, տեսչականի մասնագետներն իրազեկել ու հանձնարարական են տվել դրանք արագ վերացնելու ուղղությամբ։
Մանրամասն ➜