ՀՀ Առողջապահության նախարարի թիվ 4917-Ա հրամանով «Լեհաստանի Գեդեոն Ռիխտեր Լեհաստան Սպ.զ.օ.օ., ուլ. Կս. Ջ.Պոնիատովսկիեգո 5, Գրոդզիսկ Մազովեցկի, 05-825- որակի և բաց թողնման հսկող, Գեդեոն Ռիխտեր Լեհաստան Սպ.զ.օ.օ., ուլ. Գրանիչնա 35, Գրոդզիսկ Մազովեցկի, 05-825, Լեհաստան- բալք արտադրող, փաթեթավորող արտադրության, դեղի գրանցման հավաստագրի իրավատեր` Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ, Գյոմրոի ճ. 19-21, 1103 Բուդապեշտ, Հունգարիա, «Օստալոն, ալենդրոնաթթու (ալենդրոնատ նատրիումի տրիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 70մգ; (4/1×4/) բլիստերում» դեղի գրանցունը ճանաչվել է ուժը կորցրած։
Մանրամասն ➜Հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը Սյունիքում աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Տեսչական մարմնի ղեկավարը և մարզպետը խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում՝ Տեսչական մարմնի լիազորություններին և դրանից բխող գործառույթներին առնչվող հարցերի շրջանակներում: Խորհրդակցությունից հետո Սլավիկ Սարգսյանն ու Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն։ Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է բժշկական կենտրոնում մատուցվող ծառայություններին, զրուցել է բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները՝ տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկվածության շարունակական բարձրացման համատեքստում՝ շարունակում են իրազեկման աշխատանքները։ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները սեպտեմբերի 26-ին հերթական սեմինարն անցկացրել են «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում։ Սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի ավելի քան 3 տասնյակ բուժաշխատողներ։ Մասնակիցներին ներկայացվել է աշխատանքային իրավունքի, բժշկական օգնության և սպասարկման, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառների գործունեությունը կարգավորող օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված, մասնավորապես, նոր ընդունված և փոփոխված նորմերի պահանջները։ Սեմինարին ներկա են եղել նաև Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և բժշկական կենտրոնի տնօրեն Արաիկ Սարդարյանը։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են բուժաշխատողներին [...]
Մանրամասն ➜