Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել: Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ: ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Կինոթատրոնների և այլ մշակութային գործունեություն իրականացնող [...]
Մանրամասն ➜ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միությունը տարվա ընթացքում մի շարք նախաձեռնություններ է ցուցաբերել։ Դրանցից մի քանիսն էլ քննարկվել են արհմիության այսօրվա նիստում։ Օրակարգում եղել են պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցած կամ դրան մասնակից ընտանիքի անդամներ ունեցող ԱԱՏՄ աշխատողներին ուղղված, ինչպես նաեւ Ամանորին ընդառաջ իրականացվելիք ծրագրեր։ Տեսչականի արհմիության նախագահ Մարիետա Հախվերդյանի գլխավորությամբ՝ քննարկվել են կազմակերպչական հարցեր, ֆինանսական հատկացումների ու ծախսերի հիմնավորումներ են ներկայացվել։ Նախաձեռնություններն ու ծախսերը հաստատվել են միաձայն:
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում: Մայրաքաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել: Դպրոցների բուժքույրերը, հիմնականում նշանակված են, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով: ԱԱՏՄ համաճարակաբանները ստուգայցին զուգահեռ մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում, ինչպես նաև Covid-անվտանգության իրազեկման թերթիկներ են բաժանում, որոշ դեպքերում նաև փակցնում հաստատություններում:
Մանրամասն ➜