
Դպրոցներ, դեղատներում, գրասենյակներ և առևտրի կենտրոններ. ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ուշադրության տակ են առել նշված հաստատություններում Covid-անվտանգության նորմերի պահպանումը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ուժեղացված ստուգայցի ընթացքում արձանագրած թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ որոշ կազմակերպությունների հանձնարարականներ են տվել։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ իրականացրել են իրազեկման և խորհրդատվության աշխատանք, փակցրել են իրազեկման թերթիկներ։ Հիշեցնենք, որ անվտանգության կանոնների պահպանումը և թերությունների վերացումը դիտարկվում է հետագա ստուգայցերի միջոցով։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Ալավերդի քաղաքում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Ալավերդու համայնքապետարանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, Նոտարական գրասենյակը, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, սոցիալական ապահովության պետական ծառայության Թումանյանի տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։ Covid-անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, շինհրապարակներում, հանքարդյունաբերական ձեռնարկություններում և խանութներ։ Սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են խանութներում, մասնավորապես, արձանագրվել [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ շարունակվում են։ Հերթական հանդիպումը կայացել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։ ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին։ Տեսչականի մասնագետները պատասխանել են նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հնչեցրած խնդրահարույց հարցերին։ Հանդիպման ավարտին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար։
Մանրամասն ➜