azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միությունը տարվա ընթացքում մի շարք նախաձեռնություններ է ցուցաբերել

17.12.2020

ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միությունը տարվա ընթացքում մի շարք նախաձեռնություններ է ցուցաբերել։ Դրանցից մի քանիսն էլ քննարկվել են արհմիության այսօրվա նիստում։ Օրակարգում եղել են պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցած կամ դրան մասնակից ընտանիքի անդամներ ունեցող ԱԱՏՄ աշխատողներին ուղղված, ինչպես նաեւ Ամանորին ընդառաջ իրականացվելիք ծրագրեր։ Տեսչականի արհմիության նախագահ Մարիետա Հախվերդյանի գլխավորությամբ՝ քննարկվել են կազմակերպչական հարցեր, ֆինանսական հատկացումների ու ծախսերի հիմնավորումներ են ներկայացվել։ Նախաձեռնություններն ու ծախսերը հաստատվել են միաձայն:        

Մանրամասն ➜


Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով դպրոցներում և մանկապարտեզներում վիճակը հիմնականում նորմալ է. ԱԱՏՄ

17.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում: Մայրաքաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել: Դպրոցների բուժքույրերը, հիմնականում նշանակված են, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով: ԱԱՏՄ համաճարակաբանները ստուգայցին զուգահեռ մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում, ինչպես նաև Covid-անվտանգության իրազեկման թերթիկներ են բաժանում, որոշ դեպքերում նաև փակցնում հաստատություններում:

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հերթական նվիրատվությունը

17.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և ԱԱՏՄ թիմի համատեղ ջանքերով հարավային սահմանապահ զորամասերից մեկին նվիրաբերվել են հիգիենայի պարագաներ և խնամքի այլ միջոցներ, իսկ զորամասի բուժկետին՝ բժշկական սարքավորում: Նման նվիրատվություն կատարվել էր նաև անցյալ տարի:

Մանրամասն ➜




Վերադառնալ