azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ ստուգայցը՝ Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում. տրվել է հանձնարարական

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են ՀՀ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանում, ինչպես նաև Գորիս և Սիսիան քաղաքներում:

Դիտարկվել են վերոնշյալ քաղաքներում գործող ստոմատոլոգիական կլինիկաները, մանկապարտեզները, փակ արտադրական տարածքներն ու վարսավիրանոցները:

Ստուգայցի արդյունքում հանձնարարական է տրվել վարսավիրանոցներից մեկին՝ գրանցամատյանի վարման կարգում արձանագրված խախտման առնչությամբ։

Մասնագետներն այլ՝ կոպիտ խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մարզում տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության նորմերի պահպանումը:


  
 



Վերադառնալ