azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը

18.12.2020

Կոտայքի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները COVID-անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ պահպանում են առանց թերացումների. սա են փաստում ԱԱՏՄ ստուգայցերը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը։ Արձանագրվել են որոշ թերություններ. մարզպետարանում, մասնավորապես, ջերմաչափումը երկուսի փոխարեն օրական մեկ անգամ է իրականացվել: Ստուգայցեր են ընթացել նաև միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտում, մանրամեծածախ առևտրի կետերում: Հանձնարարական է տրվել առաջնորդվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերով: ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցին զուգահեռ շարունակել են իրազեկման միջոցառումները, ինչպես նաև իրազեկման թերթիկներ են փակցրել հաստատություններում և ուղևորատար տրանսպորտում:  

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները

18.12.2020

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման աշխատանքները այսօր իրականացվել են Վանաձորի և Լոռու մարզերի դպրոցներում, բանկերում, առևտրի կենտրոններում, «Հայփոստի» բաժանմունքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման ճիշտ ձևաչափի պահպանումը։ Ստուգայցի ժամանակ որոշակի թերություններ են նկատվել դպրոցներում գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։ Հիշեցնենք, որ ըստ նոր ձևաչափի՝ հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում կազմակերպվում է ուսանողների և անձնակազմի ջերմաչափումը, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ստուգայցը՝ Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում

18.12.2020

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել: Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ: ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Կինոթատրոնների և այլ մշակութային գործունեություն իրականացնող [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ