azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Արտագնա ժողով՝ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների պետերի հետ

06.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանն արտագնա ժողով է հրավիրել Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ 2020-2021 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները, կորոնավիրուսի (COVID-19) շրջանակներում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղիները և այլ ընթացիկ հարցեր: Արտագնա ժողովն անցկացվել է Արևմտյան տարածքային կենտրոնի Արտաշատ քաղաքի վերջերս վերանորոգված գրասենյակում։ 2020 թ-ին կառավարության որոշմամբ Արևմտյան տարածքային կենտրոնին կցվեց համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բարվոք վիճակում գտնվող գրասենյակային տարածք, որն էլ Տեսչական մարմնի խնայված միջոցների հաշվին վերանորոգվեց։ Մինչ այդ տարածքային կենտրոնը գործում էր մասնավորից վարձակալած տարածքում։        

Մանրամասն ➜


Համայնքապետարաններ, դպրոցներ ու պոլիկլինիկաներ. ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ ստուգայցը

05.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզի՝ մասնավորապես մարզկենտրոն Գյումրիում, Ախուրյան խոշորացված համայնքում և Պեմզաշենում: Տեսչականի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող համայնքապետարաններում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, մանկապարտեզներում, գրասենյակային փակ տարածքներում, ինչպես նաև մանրամեծախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։ Ընդհանուր առմամբ մասնագետների առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։     

Մանրամասն ➜


Թերությունները վերացնելու ուղղությամբ տնտեսավարողներին տրվել են գրավոր  և բանավոր հանձնարարականներ. ԱԱՏՄ

05.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում, գրասենյակային և փակ արտադրական տարածքներում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում։ Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են որոշակի խախտումներ, մասնավորապես, ջերմաչափումների և ախտահանումների գրանցամատյանների լրացման կարգում։ Տրվել են գրավոր և բանավոր հանձնարարականներ թերությունները վերացնելու ուղղությամբ։ ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված Covid-անվտանգության նորմերի պահպանումը։

Մանրամասն ➜




Վերադառնալ