azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ի՞նչ է անհրաժեշտ ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս

16.01.2021

Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է 1.ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ 2.անցնել ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ մեկում (վճարովի հիմունքներով), Օդանավակայանի ելքի մոտ ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, գնալ ինքնամեկուսացման` մինչեւ թեստավորման բացասական արդյունքի ստացումը։ !! ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ): ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։    

Մանրամասն ➜


Երկարացված կարանտինի շրջանում ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

15.01.2021

Կարևորելով Covid-անվտանգության նորմերի պահպանումը՝  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակում են ստուգայցերը հանրապետության տարածքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են Վանաձոր, Սպիտակ, Արթիկ և Իջևան քաղաքների դպրոցներում, դեղատներում, մանրամեծածախ առևտրի կետերում։ Մասնագիտական ստուգայցը փաստել է, որ դպրոցներում հիմնականում պահպանվում են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերը։ Դեղատների ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ տեսուչները տվել են դիմակ չկրելու և գրանցամատյանների լրացման ձևաչափի խախտումները վերացնելու մեկ հանձնարարական։ Ընդհանուր առմամբ արձանագրված պատկերը բարվոք է եղել։ Շարունակվում են նաև իրազեկման լայնածավալ աշխատանքները ողջ հանրապետությունում․ ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային [...]

Մանրամասն ➜


Գերծանրաբեռնված աշխատանք, նաեւ՝ արտառոց զանգեր․ ինչպես է աշխատել ԱԱՏՄ թեժ գիծն անցյալ տարի

14.01.2021

ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայությունը 2020թ. ստացել է ավելի քան 2500 զանգ՝ 2019-ի համեմատ ավելի քան 7 անգամ ավելի։ Նախորդ տարեսկզբին ԱԱՏՄ-ն գործարկել է իր նոր թեժ գիծը՝ 8107-ը։ Զանգերի թիվը կտրուկ աճել  է կորոնովիրուսի առկայությունը Հայաստանում արձանագրելուց հետո՝ արտակարգ դրության հայտարարումից հետո։ Արդեն ապրիլին ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա զանգերի թիվը։ Իսկ մայիսին ապրիլի համեմատ զանգերը գրանցել են ընդհուպ մինչեւ կրկնակի աճ։ Բացի տեսչականի բուն գործառույթներին առնչվող հարցերով հետաքրքրվելուց՝ քաղաքացիների հարցերն ու մտահոգություններն առավելապես վերաբերել են երկիր մուտք գործելու ընթացակարգերին, ինքնամեկուսացմանը, պարետի որոշումներին, սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին, ԱԱՏՄ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով տնտեսավարողների գործունեության կասեցման որոշումներին եւ այլն։ Մայիսին պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ