
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմին։ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին։ Այնուհետև արտագնա նիստ է տեղի ունեցել Հյուսիսային տարածքային կենտրոնի Վանաձոր քաղաքի գրասենյակում՝ Հակոբ Ավագյանի գլխավորությամբ և Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, արծարծվել են նաև աշխատանքային և ընթացիկ այլ թեմաներ։ Տրվել են հանձնարարականներ։
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արհեստակցական միությունը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել Տեսչական մարմնի աշխատակիցների երեխաների համար։ Տոնական միջոցառումից հետո երեխաները շրջել են նաև աշխատասենյակներում, ծանոթացել ծնողների աշխատանքային առօրյային։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հունիսի 3-ին, ժամը 16.00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար գրանցվել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեով։ Տեղերը սահմանափակ են։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։
Մանրամասն ➜