azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեղի է ունեցել ԱԱՏՄ ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը

05.03.2021

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն է հայտնել մասնակցության համար։ Հակոբ Ավագյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը, կարևորել է երկխոսության հարթակի դերը։ Օրակարգում՝ 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից առաջին անգամ իրականացված տարեկան պլանային ստուգումների արդյունքների ու հաճախ հանդիպող խախտումների ներկայացումն ու քննարկումն էր։ Ներկայացվել է նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմս իրացնելու, դեղերի հետկանչի իրականացման խնդիրները։ Քննարկվել են գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ոլորտում Տեսչական մարմնի կատարած աշխատանքն ու պատրաստակամություն են [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևանում

04.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մասնագետները դիտարկել են քաղաքում գործող բժշկական հաստատությունները, հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները: Ստուգայցի արդյունքում խախտումներ են արձանագրվել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները տվել են հանձնարարականներ թերություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ, կազմվել են արձանագրություններ: Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը:

Մանրամասն ➜


Դեղի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատերի որոշ սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

04.03.2021

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել «Թեոֆարմա Իմպորտ», «Էսկուլապ», «Ֆարմպրոեկտ», «Վագա-Ֆարմ», «Լամբրոն-Ֆարմիմպէքս», «Առգո-Ֆարմ», «Սմայլ Ֆարմ» ՍՊ ընկերություններին 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատերի որոշ սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։ Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի մարտի 02-ի թիվ 0105019821 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատեր (50), պլաստիկե տարայում Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա, Սլովենիա՝ բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա՝ դեղաձևն արտադրող, փաթեթավորող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա (Սլովենիա)-ի դեղի  ընթացիկ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ