ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Անահիտ Սիմոնյանի, Իրավական և քաղաքականության հարցերով փորձագետ Նվարդ Փիլիպոսյանի, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն, ՀԱՀ պատասխանատու, հանքարդյունաբերության կենտրոնի տնօրենի ժ/պ Ալեն Ամիրխանյանի հետ։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի անվտանգության ոլորտում կատարված վերլուծության արդյունքները, վեր են հանվել նաև օրենսդրական դաշտում առկա խնդիրներն ու բացերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ ոլորտին առնչվող տարբեր ուղղություններով։ Նախատեսվում է կնքել համագործակցության հուշագիր։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վաստակած հանգստի է ճանապարհել Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Ավետիս Հովակիմյանին։ Նվիրումի, մասնագիտական բարձր որակների և բարեխիղճ աշխատանքի համար կառույցի կողմից նրան շնորհվել է շնորահակալագիր։ ԱԱՏՄ արհմիության նախագահ Մարիետտա Հախվերդյանը արհմիության կողմից հուշանվեր է հանձնել Ավետիս Հովակիմյանին։ Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա արդյունավետ գործունեության, սրտացավ վերաբերմունքի և մասնագիտական հմտությունները բարեխղճորեն ի նպաստ աշխատանքի ծառայեցնելու համար։
Մանրամասն ➜ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է` «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ Պանֆարմա Զ. Ի., դու Կլարեյ-Լուտրե 35133, Ֆրանսիա» դեղի 306633 (պիտանիության ժամկետը՝ 31.10.2023թ.) սերիայի բացթողումից հետո իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն: Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները` Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել դեղը ներմուծող ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՍՊ ընկերությանը ժամանակավոր դադարեցնել «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ դեղի 306633 (պիտ․ ժամկետ՝ 31․10․2023թ.) սերիայի շրջանառությունը՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։ Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ [...]
Մանրամասն ➜