
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն այցելել է Կապանում գտնվող շինարարական հրապարակ՝ ծանոթանալու երեկ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով երեխայի մահվան դեպքի պատճառներին և պարզելու, թե որքանո՞վ են այդ պատճառներն առնչվում Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում վերահսկողության ենթակա նորմերի խախտումների հետ։ Տեղում պարզվել է, որ դեպքը չի առնչվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա նորմերի խախտումների հետ։ Տեսչական մարմնի կողմից կնախաձեռնվեն խորհրդատվություններ՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության շրջանակներում գործող իրավական ակտերի պահանջների խստիվ պահպանման կարևորության վերաբերյալ։
Մանրամասն ➜
Առողջապահության նախարարության կողմից ստացված տեղեկատվությամբ՝ «Ֆ. Հոֆֆմանն- Լյա Ռոշ» ՍՊ ընկերության եզրակացության համաձայն, «Տեցենտրիք (ատեզոլիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ; 20մլ ապակե սրվակ» դեղի ստորև ներկայացված սերիաները դասակարգվել են որպես կեղծ։ Ընկերության կողմից իրականացված նույնականացման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում հայտնաբերված դեղի կեղծ սերիան չի համապատասխանում օրիգինալին, ավելին՝ առաջնայինև երկրորդային փաթեթների վրա նշված սերիաների համարները և պիտանիության ժամկետները տարբերվում են, առաջնային փաթեթի վրա նշված է սերիայի համար՝ B0050H02, պիտանիության ժամկետ՝ 28 հունվարի, 2027թ, երկրորդային փաթեթի վրա նշված է սերիայի համար՝ B0052H02, պիտանիության ժամկետ՝ 20 մարտ 2027թ: Ընդ որում, տվյալ սերիաներով օրիգինալ դեղերը Ընկերության կողմից մատակարարվել են Թուրքիա, ունեն թուրքերեն մակնշում, կեղծ դեղը, որը նույնպես թուրքերեն մակնշմամբ է, ձեռք է [...]
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները իրազեկման սեմինար են անցկացրել Վայոց ձորի մարզում գործող բժշկական, այդ թվում՝ ստոմատոլոգիական կազմակերպությունների, դեղատնային գործունեությամբ զբաղվող ընկերությունների աշխատողների համար։ Երեք տասնյակից ավելի մասնակիցներին ներկայացվել է դեղերի շրջանառության և բժշկական օգնության և սպասարկման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր, քննարկվել են «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշումը, քննարկվել են ժամկետանց դեղերի իրացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներին իրազեկվել է «Լիցենզավորման [...]
Մանրամասն ➜