azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար

10.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինարը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2-III-1 սանիտարական նորմերի, ՀՀ ԱՆ 2013 թ.-ի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների», ինչպես նաև ՀՀ ԱՆ 17-Ն հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի վերաբերյալ։ Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, քննարկում։

Մանրամասն ➜


Նոր ստուգաթերթ. լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

10.03.2022

ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում 299-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Համաձայն լրացման՝ հաստատվել է աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառում (բացառությամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 5 հավելվածի: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3sYb59q

Մանրամասն ➜


Սեմինար-վերապատրաստում՝ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի տեսուչների համար

09.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել սեմինար-վերապատրաստում՝ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի տեսուչների համար։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Սեմինարին մասնակցել են Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետները։ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ստուգումների գործընթացի համակարգված կազմակերպման  առանձնահատկությունները. հաջորդել է 2021 թվականի ստուգումների ընթացքում գույքագրված խնդիրների վերաբերյալ հարց ու պատասխան։

Մանրամասն ➜




Վերադառնալ