azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնող կառույցները քննարկումներ են սկսել

16.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի առաջարկով և ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ համատեղ քննարկումներ են սկսվել 2 կառույցների ոլորտային վարչությունների միջև։ Հիգիենիկ-հակահամաճարակային և բնակչության բժշկական օգնության ոլորտների վերահսկողության մասնագետներն աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկել են 2021 թ․-ի ստուգումների ընթացքում արձանագրված խնդիրները, օրենսդրական առկա բացերը, նախանշվել են դրանց լուծման ճանապարհները։ Երկու գերատեսչությունների ներկայացուցիչները՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնողներ, կարևորել են այս ձևաչափով փոխգործակցությունը, աշխատանքային քննարկումների շարունակականությունը և սերտ համագործակցությունը։

Մանրամասն ➜


800 ստուգայց` 1 շաբաթում․ ԱԱՏՄ տեսուչները շարունակում են վերահսկողությունը

14.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 800 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 5 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 5 որոշում։ Նշենք, որ արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչները վերապատրաստվեցին

12.03.2022

Ավարտվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար վերապատրաստման դասընթացը, որը նախաձեռնել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Դասընթացի մասնակիցներին նաև ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորություններն ու գործառույթները, աշխատանքի օրենսդրության վերահսկողության, աշխատանքի անվտանգության վերաբերյալ կարգավորումները, վարչարարության մեջ առկա բացթողումները, որոնք հիմք են դառնում դատարանների կողմից ՏՄ որոշումները բեկանելու համար։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԱՄԿ-ի գործընկերներին` դասընթացը կազմակերպելու համար։    

Մանրամասն ➜




Վերադառնալ