azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ագրարային համալսարանի ուսանողները նախադիպլոմային եռօրյա պրակտիկան անցկացնում են ՀՀ ԱԱՏՄ-ում

07.10.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Կենսագործունեության անվտանգություն» ուսումնական ծրագրի ավարտական՝ 5-րդ կուրսի ուսանողները նախադիպլոմային եռօրյա պրակտիկան անցկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։ Ավարտական կուրսի ուսանողների հերթական խումբը նախադիպլոմային պրակտիկայի գործնական հանդիպումների ընթացքում ծանոթանում է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատանքներին՝ ստուգումների պլանավորման, անցկացման և աշխատանքային այլ գործառույթներին։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բարձր է գնահատում համագործակցությունը կրթական բոլոր հաստատությունների հետ։ Ուսումնական պրակտիկաների կազմակերպումը կրթության կարևորագույն փուլերից մեկն է, որի գլխավոր խնդիրը արդեն փորձառու մասնագետների հետ շփումների միջոցով, [...]

Մանրամասն ➜


Կայացել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան աշխատանքային խմբի առցանց քննարկումը

07.10.2022

ՀՀ կառավարության սույն թվականի հոկտեմբերի 06-ի նիստում հավանության է արժանացել ««Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջա­նակ­ներում ՀՀ  2022-2024թթ. գործողությունների ծրագիր»  կառավարության որոշման նախագիծը։ Նախագծում ներառված է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հանձնառության առաջարկությունը, այն է՝  ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման միջոցով թվայնացնել ՀՀ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը)՝ աշխատողների աշխատանքի ազատ ընտրության և աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի համակարգող Լիլյա Աֆրիկյանի նախաձեռնությամբ, այսօր կայացել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան (ԲԿԳ) աշխատանքային խմբի առցանց քննարկումը, որին մասնակցել են ՀՀ առողջապահական և [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային քննարկում՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացման շրջանակներում

04.10.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և նույն վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մասնակցել են ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել՝ թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի խնդրահարույց միջոցառումների, ինպես նաև գնահատման ցուցանիշների հստակեցման վերաբերյալ։ Նպատակը՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է և այդ համատեքստում հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնականացման գործընթացը բարելավելն է։ Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են նախարարությունների, Քննչական [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ