2022 թվականի նոյեմբերի 04-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ։ Ըստ այդմ. «ՏԵՑԵՆՏՐԻՔ ԱՏԵԶՈԻԶՈՒՄԱԲ» խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ, 20մլ ապակե սրվակ, Շվեցարիա Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, 4303 Կայզերաուգստ-երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող, Ռոշ Դիագնոստիկս ԳմբՀ, Սանդհոֆեր շտրասե 116, Մանհայմ, Բադեն Վուրթեմբերգ, 68305, Գերմանիա-բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Գրենզախերշտրասե 124, 4070 Բազել (Շվեյցարիայի համար) դեղի H0238B01 սերիայի դեղը արտադրողի կողմից հաստատվել է որպես կեղծված: Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից։
Մանրամասն ➜Հոկտեմբերի 10-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով քաղքացուց բողոք էր ստացվել, որ Ամիրյան փողոցում գործող սուպերմարկետներից մեկի սրահում ծխախոտի դարակաշարը բաց է և ծխախոտի գովազդ է իրականացվում։ Հոկտեմբերի 13-ին Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է զննում։ Զննման արդյունքում արձանագրվել է, որ վերոնշյալ հասցեում գործող սուպերմարկետի սրահում ծխախոտային արտադրատեսակներ իրացնելու (վաճառքի) համար նախատեսված դարակաշարը տեղադրված է եղել բաց վիճակում, սպառողի համար տեսանելի վայրում, որով խախտվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը։ Հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում և նշանակվել է 150 [...]
Մանրամասն ➜Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի «Կենսագործունեության անվտանգության» մասնագիտության վեցերորդ կուրսի ուսանողների հերթական խումբը ուսումնական պրակտիկան անցկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։ Նոյեմբերի 1-ին ուսանողների հետ հանդիպեց Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Ողջունելով ուսանողներին, Տեսչական մարմնի ղեկավարն ուսանողներին ծանոթացրեց մարմնի վերահսկողական գործառույթների առանձնահատկություններին և իրականացվող ծրագրերին։ Անմիջական զրույցի ընթացքում Հակոբ Ավագյանը հետաքրքրվեց հեռակա ծրագրով սովորող ուսանողների զբաղվածությանը և ընդգծեց Տեսչական մարմնում մասնագիտական պրակտիկ գիտելիքների ձեռքբերման և հմտությունների յուրացման կարևորությունը՝ բուհում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար։ Ուսանողների համար պրակտիկան առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հաջորդ [...]
Մանրամասն ➜