azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ծառայողական քննություն՝ 21 աշխատողի նկատմամբ․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

19.02.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 21 աշխատողի նկատմամբ 9 դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Կարգապահական տույժ է նշանակվել նրանցից 5-ի նկատմամբ, մի շարք քննություններ դեռ ընթացքի մեջ են։ Մասնավորապես, ոչ աշխատանքային օրը ծառայողական մեքենան շահագործելու հանգամանքները պարզելու ծառայողական քննության արդյունքում նշանակվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։ Մեկ դեպքում վարչական ակտի ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը խախտելու համար «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել 2 աշխատակցի նկատմամբ։ 1 ծառայողական քննություն նշանակվել է վարչական վարույթի շրջանակներում տնտեսվարող մի սուբյեկտում սանիտարական կանոների և նորմերի խախտումներ արձանագրելու և հարուցված վարույթը հետագայում իրավախախտման բացակայության հիմքով կարճելու կապակցությամբ։ ԱԱՏՄ տարածքային կենտրոններից մեկի պետի և 2 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։ [...]

Մանրամասն ➜


Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար

18.02.2020

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների (այսուհետ՝ ծխախոտ) ☑️ գովազդի, ☑️ դրա իրացման մեջ մինչեւ 18 տարեկան անձանց ներգրավելու, ☑️ վաճառասրահներում դրանք ցուցադրելու, ☑️ հաղորդումների ժամանակ դրանք կամ դրանց օգտագործումը ներկայացնելու արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումները (հոդված 47.15.): Ո՞ր դեպքերում ԱԱՏՄ-ն որքա՞ն տուգանք կկիրառի։ Եթե գովազդվում է ծխախոտը։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։ Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը [...]

Մանրամասն ➜


Պահպանել սանիտարական նորմերը ուսումնական հաստատություններում՝ ԱԱՏՄ հորդորը

18.02.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավավարներին՝ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված սանիտարական նորմերը եւ կանոնները՝ կանխարգելելու երեխաների շրջանում սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների առաջացումն ու տարածումը։ Մասնավորապես,   Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում: Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն։ Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ