azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային քննարկում` հրատապ եւ ընթացիկ հարցերի շուրջ

28.02.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու սահմանային բժշկասանիտարական կետերում հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Հունվարի 24-ից տեսչական մարմինը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի է անցել։ Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը։ Ներկայում դրանց տարածքները վարձակալվում են, իսկ վարչական շենքերում դրանց տեղակայմամբ կխնայվեն վարձակալությանն ուղղվող գումարները։ Այդպիսով նաեւ կայուն աշխատանքային պայմաններ կապահովվեն։ Ներկայացվել են մարզային ստորաբաժանումների կադրերի համալրման խնդիրները, Մեղրիի սահմանային հսկիչ կետի նոր վայրում տեղակայման ընթացքը, հարուցված վարչական վարույթներին առնչվող հարցեր։

Մանրամասն ➜


Տիգրան Ավինյանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ գործողությունները տրամաբանական և ադեկվատ է համարել

27.02.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ու Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված գործողությունները բավականին տրամաբանական և ադեկվատ են։ Հայաստանի սահմաններին հսկողությունն ավելի խիստ է նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ։ Այս մասին շեշտել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ Փոխվարչապետն անդրադարձել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անձնակազմի կողմից իրականացվող անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներին. վերջին շրջանում համաճարակային առումով անբարենպաստ երկրներում գտնված կամ այնտեղից եկող բոլոր անձանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնց մեջ ֆիքսվում է քաղաքացիների բնակվելու վայրը։ Նպատակն է՝ նրանց հետագա հսկողության տակ պահել։ Ավինյանը պատասխանել է նաև հարցին՝ արդյոք մեր պետությունն ունի հիվանդությունը տեղայնացնելու հնարավորություն, որպեսզի այն [...]

Մանրամասն ➜


Թեհրանից Երևան հատուկ չվերթով ժամանած ուղևորների մոտ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել

27.02.2020

Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով, մասնագետների ուղեկցությամբ վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բոլոր ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Վերջինների մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել: Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ: Շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները:

Մանրամասն ➜




Վերադառնալ