ԱԱՏՄ լիազորությունների դաշտում գտնվող՝ քաղաքացիների խնդիրներն այժմ ավելի լսելի են տեսչական մարմնի նոր քառանիշ 8107 թեժ գծի միջոցով։ Տեսչական մարմնի ֆեյսբուքյան հարթակը եւս քաղաքացիների կողմից խնդիրների ու դժգոհություններին արձագանքման հնարավորություն է։ Կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելում, ԱԱՏՄ սահմանային աշխատակիցների շուրջօրյա ռեժիմով աշխատանք․ այս ու ընթացիկ այլ հարցերի, նախորդ տարվա ցուցանիշերի ու 2020-ի անելիքների մասին է խոսել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ «Սկսած տեխնիկական հագեցվածությունից շատ հարցեր նախկինում բավարարից ցածր մակարդակում էին։ Հընթացս դրանք լուծելով շարժվում ենք առաջ՝ փորձելով բավարարել հանրության բարձր պահանջները և բարեփոխումներ անել»,-ասել է ԱԱՏՄ ղեկավարը։
Մանրամասն ➜Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ գործակցության շրջանակներում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողներն անցնում են մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ։ Դրանք կազմակերպվել են՝ նպատակ ունենալով լրջորեն պատրաստվել 2021 թ․ հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ լիազորությունների ընդլայնմանը։ «Վերապատրաստում ձեռնարկությունում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերաբերյալ» խորագրով դասընթացները լինելու են թե տեսական, թե գործնական՝ հիմնվելով աշխատատեղում աշխատանքի պայմանների գնահատման վերաբերյալ հայերեն թարգմանված մասնագիտական գրականության վրա։ Գործնական վերապատրաստումներն ընթանալու են հայաստանյան մի շարք արտադրական կազմակերպություններում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը մեծապես կարեւորել է տեսչական մարմնի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված այս նախաձեռնությունը։ «Աշխատանքային հարաբերությունների կարգավորման [...]
Մանրամասն ➜Կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելում։ Ի՞նչ իրավիճակ է Իրանի հետ ՀՀ սահմանին։ Եղանակի տաքանալը կօգնի՞ հաղթահարել կորոնավիրուսը։ Ուշագրավ մանրամասները՝ ԱԱՏՄ համաճարակաբան Հայկ Կարապետյանի՝ «Իրականում Գագիկ Մկրտչյանի հետ» զրույցում։
Մանրամասն ➜