azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ վարչապետը տեղեկացրել է Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված նոր դեպքերի մասին

12.03.2020

«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։ Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական [...]

Մանրամասն ➜


Սահմանային անցակետերում արվում է միջոցառումների առավելագույնը, որն առհասարակ կատարվում է անցակետերում․ Համաճարակաբան

12.03.2020

ՀԿորոնավիրուսով վարակվելուց հետո վարակիչ դառնալու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ ԱԱՏՄ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ համաճարակաբան Հայկ Կարապետյանն ասել է «Շանթ» ՀԸ եթերում։ Համաճարակաբանը ուղևորներին կոչ է անում հասցեական տվյալները լրացնելիս լինել զգոն և ուշադիր, դրանք պետք է լինեն ամբողջապես հավաստի, քանի որ այդ տվյալները առողջապահական համակարգի համար խիստ անհրաժեշտ են։ Կարևոր է նաև անձնական պատասխանատվության բարձր մակարդակը։ Ցանկացած երկրից եկած օդանավի բոլոր ուղևորները ոչ միայն ստուգվում են, այլև հաշվառվում։ Հայկ Կարապետյանն ասել է, որ սահմանային անցակետերում արվում է միջոցառումների առավելագույնը, որն առհասարկ կատարվում է անցակետերում։

Մանրամասն ➜


ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է

12.03.2020

ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։ Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ անկախ ուղղությունից՝ ՀՀ սահմանը հատող բոլոր ուղևորների համար արդեն լրացվում են հասցեական քարտեր։ Հանձնարարականից հետո «Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ արդեն լրացվել է 6300 հասցեական քարտ։ Այս մասին ՀՀ փոխվարչապետին զեկուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ՀՀ կառավարության նիստում։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է նաեւ ցամաքային ու երկաթգծային սահմաններում՝ համալիր [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ