ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական սպասարկման վերահսկողության վարչության աշխատակիցները «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում» ստուգաթերթի հերթական փորձարկումն իրականացրել են «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական միավորում ՓԲԸ-ում։ Տեսչական մարմնի մասնագետները՝ վարչության պետ Մարինե Սամսոնյանը և վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ասլանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցչի հետ կազմակերպության տնօրինությանը ներկայացրել են ստուգաթերթում ընդգրկված հարցերի բովանդակությունը։ Ստուգաթերթերում ընդգրկված որոշ հարցեր առնչվում են բուժհաստատություններին լիցենզիաների տրամադրման ժամանակ առաջադրված պայման-պահանջներին, որոնք վերաբերում են բուժմիավորման տեխնիկական հագեցվածությանը, բժշկական սարքերի և սարքավորումների առկայությանը։ Այս առումով քննարկվել են, մասնավորապես, հին սարքերը նորագույն [...]
Մանրամասն ➜Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաննների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։ Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ սեղանի շուրջ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եւ վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետեւողական աջակցության շնորհիվ՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ համատեղ քայլերի արդյունքում ՀՀ սահմանը հատող անձանց հանդեպ բժշկասանիտարական վերահսկողական աշխատանքներին նոր որակ է հաղորդվում։
Մանրամասն ➜Իրանի Իսլամական հանրապետությունից այս պահին չունենք ժամանումներ, Չինաստանից ունենք ուղևորների թվի կտրուկ նվազում, Ճապոնիայից և Հարավային Կորեայից ժամանումները հատուկենտ են։ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ համաճարակաբան Հայկ Կարապետյանն այս մասին ասել է «Լուրերի» հետ զրույցում։ Համաճարակաբանը հայտնել է, որ ռիսկային երկրներից հիմնական ուղևորահոսքն այս պահին Իտալիայից է։ Անցած մի քանի օրերի դինամիկայի, սահմանային հսկիչ կետերում շարունակվող վերահսկողական աշխատանքների մասին՝ տեսանյութում։
Մանրամասն ➜