ՀՀ կառավարությունը, Իրանի Իսլամական Հանրապետությում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունել Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Սահմանափակումը տարածվում է նաև բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կառավարության որոշումը հրապարակված է e-gov.am-ում
Մանրամասն ➜Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։ Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվել է։ Նրանք չեն անցել ազատ առեւտրի գոտու տարածքով (duty free), դուրս են եկել հնարավորին չափ կարճ ճանապարհով։ Օդանավակայանում եւս ջերմաչափվել են ու անցել վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշերի արտաքին զննում։ Բոլոր ուղեւորների համար լրացվել են հասցեական քարտեր։ Այս ուղեւորների հետագա առողջական վիճակը կլինի ՀՀ առողջապահության նախարարության հսկողության ներքո։
Մանրամասն ➜