Գործարկվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով։ Այս հարթակում հասանելի են տեսչական մարմնի նորությունները, ԱԱՏՄ գործունեությանը, ստուգման տարեկան ծրագրին առնչվող եւ այլ տեղեկություններ։ Տեսչական մարմինը պատրաստ է արդեն նոր՝ 8107 թեժ գծով լսել քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ իր լիազորությունների շրջանակում դրանց արձագանքելու եւ ընթացք տալու։ Միաժամանակ, որպես թեժ գիծ շարունակում է գործել նաեւ (010) 65 03 05 հեռախոսահամարը։ Դրանով 2019-ին ստացվել է 351 զանգ։ Հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին՝ պայմանավորված հանրային օբյեկտներում աղմուկի, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու այլ խնդիրների հետ։ Ըստ զանգերի վիճակագրության՝ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային հարաբերություններին առնչվող հարցերը։ Քաղաքացիները ԱԱՏՄ հաճախ [...]
Մանրամասն ➜Արձանագրվել են մահվան բժշկական վկայականի տրամադրման եւ դիահերձման կարգի խախտումներ․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին Հիմք ընդունելով մարզային բուժհաստատությունում վարչական վարույթների արդյունքում ստացված տվյալները եւ ընթացք տալով տարածքային ստորաբաժանման պետի զեկուցագրին՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ է հարուցել Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բժշկական ամբուլատորիաների նկատմամբ։ Վարչական վարույթների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ տնային մահերի դեպքում մահվան բժշկական վկայականների տրամադրման գործընթացներում։ Արձանագրվել են դեպքեր, երբ հարազատները հրաժարվել են դիակի հերձումն իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում՝ հստակ ախտորոշելու մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունները, բայց միաժամանակ բացակայում են այդ մասին համապատասխան գրավոր հիմքերը։ Բուժամբուլատորիաներում, որոնց [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հորդորում է տնտեսավարողներին՝ հատուկ ուշադրություն դարձնել պարբերական բժշկական զննության անցկացման կարգի պահպանմանը։ Հիմք ընդունելով մտահոգիչ վիճակագրությունն առ այն, որ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների հանդեպ հարուցված վարչական վարույթների մեծ մասի դեպքում արձանագրվում են նշված կարգի խախտումներ՝ ԱԱՏՄ-ն խիստ միջոցներ է ձեռք առնելու։ Աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողները մինչև աշխատանքի ընդունվելը և աշխատանքի ընթացքում պարբերաբար պետք է բժշկական զննություն անցնեն։ Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը տեսչական մարմնին ներկայացնել ու համատեղ որոշել պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների թիվը։ Տեսչական մարմինն իրականացնում է հսկողություն նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության [...]
Մանրամասն ➜