ՀՀ փոխվարչապետ, կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանը ,,Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է վիրուսի կանխարգելման վերահսկողական աշխատանքների ընթացքին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար #Հակոբ_Ավագյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել օդանավակայանում: Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին են ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի եւ կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնավորապես․ Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում, Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն, Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես [...]
Մանրամասն ➜Սյունիքում և Վայոց ձորում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ընթացիկ աշխատանքների, դպրոցների և բժշկական հաստատությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների, Մեղրիի սահմանային հսկիչ անցակետում իրականացվող ուժեղացված վերահսկողական աշխատանքների մասին ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը խոսել է Զանգեզուր ՀԸ «Կարևորի մասին» հաղորդման եթերում։ «Այս տարի 3 դպրոցի հանդեպ հարուցվել է վարչական վարույթ, որից երկուսն ավարտվել է վարչական տուգանքով։ Մեկ վարչական վարույթ էլ հարուցվել է դեղագործական ոլորտում. ՀՀ-ում չգրանցված դեղ է հայտնաբերվել»,-ասել է կենտրոնի ղեկավարը։
Մանրամասն ➜