azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել

29.01.2020

ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղեւորահոսքի մեջ որեւէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։ Համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես, Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին տրամադրվում են «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտեր»։ Դրանք լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդային եւ ցամաքային բոլոր սահմանակետերում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում՝ նշված [...]

Մանրամասն ➜


«Tax stamp» բջջային անվճար հավելվածով կարելի է հայտնաբերել կասկածելի դեղերը․ նման դեպքերում հարկ է դիմել ԱԱՏՄ

23.01.2020

Դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։ Ըստ այդմ, առանց Առողջապահության նախարարության կողմից փորձաքննության ենթարկվելու, ՀՀ պետական սահմանը անարգել հատելով՝ դեղերը միանգամից (ի տարբերություն 3-րդ երկրներից կատարվող ներմուծումների, երբ առանց Առողջապահության նախարարարության թույլտվության դեղերը չեն կարող մաքսազերծվել) տեղափոխվում են սեփական պահեստներ կամ [...]

Մանրամասն ➜


2019-ին ԱԱՏՄ-ն գրանցել է աշխատավայրում պատահած 22 դժբախտ դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով

15.01.2020

2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տարբեր ծանրության վնասվածքներ ստանալու ամենամեծ մասը՝ 22-ից 9-ը, գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում, որոնցից 1-ը՝ մահվան ելքով: 3 դեպք տեղի է ունեցել շինարարության ոլորտում՝ 1 մահվան ելքով, 5-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտում՝ 2 մահվան ելքով և 5-ը՝ սպասարկման ոլորտում՝ 1 մահվան ելքով: Աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ 22-ից 6-ը։ Հարկ է նշել, որ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ