azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սահմանային անցակետերի հզորացմանն ուղղված քայլեր՝ ԱՀԿ աջակցությամբ

24.02.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ փետրվարի 18-20-ին գնահատվել են «Զվարթնոց» օդանավակայանի եւ դրա տարածքում գործող պետական մի շարք կառույցների կարողությունները։ Գործընթացի շրջանակում գնահատվել է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հզորությունը։ Նպատակն է՝ ստանալ վերջնական պատկեր, թե որքանով են այս կառույցները պատրաստ արձագանքելու առօրյա հարցերին եւ արտակարգ իրավիճակներում։ Միջազգային առողջապահական կանոնների (ՄԱԿ) շրջանակներում երկրի հիմնական կարողությունների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում սահմանային անցակետերի աշխատանքը՝ ուղղված հանրային առողջության տեսանկյունից կարեւոր իրադարձությունների պատշաճ կանխարգելմանը, հայտնաբերմանը եւ արձագանքմանը։ 2016թ․եւս իրականացվել է միջազգային առողջապահական կանոնների հիմնական կարողությունների արտաքին համատեղ գնահատում, ինչի արդյունքում մասնագիտական խումբն առաջարկել է [...]

Մանրամասն ➜


Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար․ Վարչապետ

24.02.2020

Կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է՝ 1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: 3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: 4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: 5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար: 6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։ Այս մասին [...]

Մանրամասն ➜


Ի՞նչ աշխատանք է տարվում Իրանի հետ ու մյուս սահմաններին, ինչպիսի՞ տեղեկատվությամբ են փոխանակվում պետական կառույցները

23.02.2020

Կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելում, ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ուժեղացված աշխատանքից մինչեւ թեստերով ապահովում։ Ովքե՞ր են մեկուսացվում սահմանին, ո՞ւր են հոսպիտալացվում։ Ո՞ր ԲԿ-ին է կցված Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը։ Ի՞նչ թվեր կան այս առումով ՀՀ-ում։ ԱԱՏՄ համաճարակաբան Հայկ Կարապետյանը հյուրընկալվել է Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդմանը։ Սպառիչ պատասխան՝ մտահոգիչ հարցերին։

Մանրամասն ➜




Վերադառնալ