Խոշորացույց պետք չէ տեսնելու համար, որ «Փեթակ» առևտրի կենտրոնում չեն պահպանում պարետի սահմանած որոշումները: Տեսչականի մասնագետները ցույց են տալիս Պարետի որոշումը, տնտեսվարողն էլ՝ հաստատում, գիտի՝ իր տարածքում խախտումներ արձանագրվել են: «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով:
«Մշտադիտարկումները լինելու են ամեն օր, ամեն ժամ, եթե խախտումները կրկնվեն, ապա ավելի խիստ մոտեցում կցուցաբերվի, կասեցման ժամկետն էլ կերկարացվի»,-ասում է ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ղեկավարը:
Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում: