azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հայ գործարարների աջակցությամբ կրկին համալրվել է ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ պարագաների կազմը

06.03.2020

Կորոնավիրուսի Հայաստան ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում «Տրիադա ֆարմ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վահագն Պետրոսյանի, մի քանի հազար զույգ բժշկական ձեռնոց է նվիրել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ Ձեռնոցները կտրամադրվեն սահմանային հսկիչ անցակետերում վերահսկողական աշխատանքներ իրականացնող ԱԱՏՄ աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ-ն և Տեսչականի Արհմիությունը համաձայնագիր են կնքել

06.03.2020

Համաձայնագիրը գործատուի կողմից ստորագրել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, Արհմիության կողմից՝ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը։ Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։ Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող ու ներկայացնող կողմ։ Համաձայնագրի առարկան Գործատուի կողմից աշխատողների աշխատանքային պայմանների, աշխատանքի վարձատրության, երաշխիքների և արտոնությունների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ապահովումն է, իսկ օրենքով չսահմանված դեպքերում՝ նաև այլ երաշխիքների սահմանումը: Կողմերը մասնակցում և վարում են կոլեկտիվ բանակցություններ, անցկացնում փոխադարձ խորհրդատվության և տեղեկատվության փոխանակում: Աշխատողների իրավունքների պաշտպանության և ներկայացուցչության ապահովման նպատակով Արհմիության [...]

Մանրամասն ➜


Բացառված է վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերով անձանց մուտքը երկիր

05.03.2020

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները (ԱԱՏՄ) օդանավակայանում և սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կորոնավիրուսի ներթափանցման վերահսկողական աշխատանքներն իրականացնում են` համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցումների և Առողջապահական միջազգային կանոնների։ Անդրադառնալով մտահոգություններին, մասնավորապես, Իրանից ժամանողների մոտ վարակի հնարավոր առկայության մասին, ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանն ասել է, որ հունվարի 24-ից տարվող ուժեղացված ռեժիմով աշխատանքի նպատակն է` բացառել վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերով անձանց մուտքը երկիր։ Ինչո՞ւ են տեղեկատվական հոսքերն իրարամերժ իրազեկման լայնածավալ աշխատանքներով հանդերձ, արդյո՞ք Իրանից հատուկ չվերթով ինքնաթիռի ժամանումը կազմակերպվեց հատուկ ընթացակարգով, և ինչո՞ւ է առաջացել դիմակների սղության խնդիրը։ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ