azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքի մասին

02.03.2020

«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։ Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։ Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաեւ, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես եւ նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ եւ չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։ [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ աշխատողները մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերապատրաստում են անցել

28.02.2020

ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի շուրջ 3 տասնյակ աշխատող անցել է ձեռնարկություններում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման մեկշաբաթյա վերապատրաստում։ Դասընթացները եղել են տեսական եւ գործնական։ Աշխատանքային քննարկումներին զուգահեռ այց է կազմակերպվել նաեւ հայաստանյան գործարան։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն աշխատանքային շաբաթվա ամփոփմանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ հետագայում եւս կազմակերպել այսպիսի դասընթաց, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱԱՏՄ գործող կանոնադրությունը նոր լիազորություններին համապատասխանեցնելու առումով։ Հիշեցնենք, որ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ ընդլայնված լիազորություններն ուժի մեջ կմտնեն 2021 թ․ [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային քննարկում` հրատապ եւ ընթացիկ հարցերի շուրջ

28.02.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու սահմանային բժշկասանիտարական կետերում հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Հունվարի 24-ից տեսչական մարմինը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի է անցել։ Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը։ Ներկայում դրանց տարածքները վարձակալվում են, իսկ վարչական շենքերում դրանց տեղակայմամբ կխնայվեն վարձակալությանն ուղղվող գումարները։ Այդպիսով նաեւ կայուն աշխատանքային պայմաններ կապահովվեն։ Ներկայացվել են մարզային ստորաբաժանումների կադրերի համալրման խնդիրները, Մեղրիի սահմանային հսկիչ կետի նոր վայրում տեղակայման ընթացքը, հարուցված վարչական վարույթներին առնչվող հարցեր։

Մանրամասն ➜




Վերադառնալ