azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կասեցվել է «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը

04.08.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը  շարունակվում է ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում և մյուս մարզերում։ Այսօր 24 ժամով կասեցվել է հյութեր եւ պահածոներ արտադրող «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը։

Մանրամասն ➜


Փոփոխություններ՝ պարետի թիվ 63 որոշման մեջ

02.08.2020

Առեւտրի եւ սպասարկման ոլորտներում յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ին միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ պարետի թիվ 63 որոշման համապատասխան կետն այլեւս պարտադիր պահանջ չէ։ Պարետի թիվ 230 որոշմամբ կատարվել են փոփոխություններ թիվ 63 որոշման մեջ։ ԱԱՏՄ դիտարկումները փաստում էին, որ այդ պահանջը սահմանման սկզբնական շրջանում բավական հաճախ էր խախտվում։ Սակայն վերջին շրջանում տնտեսավարողներն այս ու, առհասարակ, անվտանգության մյուս կանոնների պահպանման հարցում առավել բարեխիղճ մոտեցում են ցուցաբերում։

Մանրամասն ➜


Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

02.08.2020

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում: Հաշվի առնելով ամռան շրջանում հանգստացողների մեծ թիվը, ըստ այդմ՝ անվտանգության կանոնների չպահպանման դեպքում կորոնավիրուսով վարակվելու ավելի բարձր ռիսկերը՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերջին շրջանում ուշադրությունը կենտրոնացրել է հանգստյան տների վրա։ ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր եւս Ծաղկաձորում է անցկացրել։ Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։ Ամենամտահոգիչ խախտումներն առնչվում են ախտահանման աշխատանքներին․ դրանց իրականացոմն ու գրանցումը գրանցամատյաններում կատարվում են զգալի թերություններով։ Հաճախ չեն պահպանվում փակվող աղբամանների, աշխատողների ջերմաչափման ու դրա գրանցամատյանի վարման, լողավազաններում անվտանգության ապահովման եւ այլ նորմեր։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մարզասրահներում եւ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ