azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող հյուրանոցում

04.08.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում։ Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է հետեւյալ տնտեսվարողների մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։ Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։

Մանրամասն ➜


Կասեցվել է «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը

04.08.2020

Երեւանում կասեցվել է հյութեր եւ պահածոներ արտադրող «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը։ Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշման հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։

Մանրամասն ➜


Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է․ ինչպես են սահմանվել ԱԱՏՄ գործառույթները

04.08.2020

Պետական սահմանի անցման կետերում ՀՀ-ում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրում՝ (ՀՀկառավարության թիվ 777 որոշում) փոփոխություններ են կատարվել։ Ըստ այդմ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները սահմանվել են 9․1 կետով, մասնավորապես․ «Պետական սահմանի մասին օրենքի» 14-րդ հոդված համաձայն` առողջապահական միջազգային կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում ԱԱՏՄ-ն 1) ուժեղացնում է սանիտարակարանտինային վերահսկողությունը, կազմակերպում է հետևյալ բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումները՝ ա. վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածք ժամանող անձանց, բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների (բացառությամբ սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների), փոստային ծանրոցների, [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ