Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ մուտք գործող բեռնատար գնացքների մեքենավարները, անձնակազմը, նաև անցակետի բոլոր ծառայությունների աշխատակիցները։ Մշտապես վերահսկվում է անցակետում հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքը, այդ թվում` ախտահանման աշխատանքները գնացքներում, կառամատույցում, շինություններում։ Մարդատար գնացքներ այս շրջանում չեն գործում։
Մանրամասն ➜ԱԱՏՄ մարզային ստուգայցերը Գորիսի մի շարք հյուրանոցներում արձանագրել են խախտումներ, որոնց հիմքով կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ Խախտումները կապված են ջերմաչափման, ախտահանման գործընթացների եւ դրանց գրանցման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն:
Մանրամասն ➜Տեսչական Մարմինների Ստուգումներ Ամփոփ Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 05.08.2020-ի դրությամբ իրականացվել է 62691 ստուգում, որից միայն 558-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ՀՀ կրթության տեսչական մարմին Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին
Մանրամասն ➜