azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Փոփոխություններ՝ պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ

14.08.2020

Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում: Այս և այլ փոփոխություններ կատարվել են պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ։ Ըստ այդ սահմանվում է նաև, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում։

Մանրամասն ➜


Ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների տոկոսը հուլիսին նվազել է մոտ 3 անգամ. Ա. Ասոյան

14.08.2020

Զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնց մոտ տեսչական ստուգումների արդյունքում կարձանագրվեն հակահամաճարակային կանոնների շարունակաբար, չարամիտ կերպով խախտումներ, դուրս կմնան ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերից։ Այս մասին կառավարության նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության ծրագրի հաստատման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հարցի առնչությամբ լսել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի կարծիքը։ «Ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների տոկոսը հուլիսին նվազել է մոտ 3 անգամ, հունիսի 13%-ից իջնելով մինչև 4.4%-ի»,- ներկայացրել է Արթուր Ասոյանը։ Ի դեպ, ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը փաստում են, որ եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայում դրանք զգալի են [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում

13.08.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական  մարմնի մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում։ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ ՀՀ  ԱԱՏՄ ղեկավարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում Տավուշի մարզպետի, Վիճակագրական կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը: Տավուշի մարզի Իջևան քաղաքի,  Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում գործող ԱԱՏՄ տարածքային կենտրոնները մինչ այս տեղակայված էին  վարձակալությամբ վերցված տարածքներում։ Նշված կենտրոնները այս որոշման արդյունքում կունենան կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև  զգալիորեն [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ