ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլատվություն ունեցող ոլորտների համար։ Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացումով սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ 📌 Գրադարանների համար մասնավորապես սահմանվել է․ Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքը առանձնացվում է և չի տրամադրվում առնվազն 1 օր, Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։ 📌Թանգարանների համար մասնավորապես սահմանվել է ․ Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված վերահսկողական աշխատանք են տանում։ Մասնավորապես, Սյունիքի մարզում գործող մի շարք խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններում ստուգվում է աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման եւ մի շարք այլ նորմերի պահանջների կատարումը։
Մանրամասն ➜Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների երեխաները նկարներով են փոխանցել պատկերացումներն իրենց ծնողների ծանրաբեռնված աշխատանքի, հանգստի օր չճանաչող ստուգայցերի եւ լարված գրաֆիկի մասին։ 19 հազարին մոտ ստուգայց, ավելի քան 2 հազար 700 կասեցում` համավարակի շրջանում ուժեղացված վերահսկողական աշխատանքի արդյունքում։ Թեժ գիծը միայն մայիսին ստացել է ավելի շատ ահազանգ, քան նախորդ ողջ տարվա ընթացքում։ Կտրուկ ավելացած զանգերի համատեքստում որեւէ ահազանգ առանց արձագանքի չի մնացել։ Այս վիճակագրության մյուս կողմում աշխատանքից իրենց ծնողների վերադարձին երկար սպասող երեխաների պատկերացումներն են` ամփոփված տեսչականում կազմակերպված փոքր ցուցադրության մեջ։
Մանրամասն ➜