azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սլավիկ Սարգսյանը մասնակցել է Աշխատանքի տեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ միջազգային աշխատաժողովին

26.09.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը սեպտեմբերի 24-ից 25-ը Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում մասնակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված՝ Աշխատանքի տեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ միջազգային աշխատաժողովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարեկան ստուգումների արդյունավետ անցկացման, առանց նախնական ծանուցման ստուգումների իրականացման, տեսուչների արհեստավարժության բարձացման, գործունեության առավել արդյունավետ ուղիների ստեղծման, ստվերային աշխատողների հայտնաբերման, աշխատանքի ընթացքում վնասվածքներից և մահվան ելքով դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման, միջազգային, ինչպես նաև՝ սոցիալական գործընկերների հետ համագործակցության, աշխատանքի տեսչությունների դերի բարձրացման և այլ օրակարգային հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային առանձին հարցերի վերաբերյալ մի շարք [...]

Մանրամասն ➜


Իրազեկման հերթական սեմինարը՝ Հյուսիսային տարածաքային կենտրոնում

25.09.2024

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հերթական իրազեկման սեմինարը։ Սեմինարին մասնակցել են երկու տասնյակ բուժաշխատողներ՝ Լոռու մարզի տարբեր բժշկական կազմակերպություններից։ Տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը ողջունել է մասնակիցներին և ներկայացրել Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակը։ Այնուհետև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Անահիտ Զատիկյանը և նույն բաժնի մասնագետները ներկայացրել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթներով և ՀՀ առողջապահության նախարարի N 46-Ն հրամանով հաստատված՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ»  սանիտարական կանոններով ու հիգիենիկ նորմատիվներով սահմանված պահանջները։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների [...]

Մանրամասն ➜


Փոփոխություն և լրացում է կատարվել Կառավարության 718-Ն որոշման մեջ

23.09.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի  N 1492 — Ն որոշմամբ  փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի 718-Ն որոշման մեջ։ Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել է սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բնագավառում գործող  «Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն» N 1.2 ստուգաթերթը։ Միաժամանակ հավելվածը լրացվել է  նոր՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն» N 1.25 ստուգաթերթով։ Փոփոխված և նոր հաստատված ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում։

Մանրամասն ➜




Վերադառնալ