azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են նաեւ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար

23.11.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) իրազեկում է՝ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են նաեւ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար՝  համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանի։ ԱԱՏՄ նախորդիվ իրականացված ստուգայցերն ու դիտարկումները փաստում են՝ խախտումների դրսևորումներն առավել հաճախակի են այս տնտեսավարողների մոտ։ Դրանք հատկապես ռիսկային են այն առումով, որ գեղեցկության սրահներում աշխատողն ու հաճախորդը միմյանցից շատ փոքր հեռավորության  վրա են գտնվում։ Գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար, մասնավորապես, սահմանված է. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա ղեկավարը, որն աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներով, Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ [...]

Մանրամասն ➜


Նոր պահանջներ ու նորմեր՝ արտադպրոցական կենտրոնների համար․ պահմանումը պարտադիր է՝ անկախ դրանց սեփականության ձեւից

23.11.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ Արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։ Դպրոցից դուրս գործող զարգացման կենտրոնների, խմբակների, լրացուցիչ կրթության կենտրոնների համար սահմանված նորմերը ենթակա են պարտադիր կատարման։ ՀՀ առողջապահության նախարար 30-ն հրամանով (Հավելված 18), մասնավորապես, սահմանվել է․ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա տնօրենը: Վերջինիս հրամանով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։  Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝ 1) դիմակների, ձեռքերի և մակերեսների ախտահանիչ միջոցների առկայությունը, 2) ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջուր, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակ կամ [...]

Մանրամասն ➜


20.11.2020

❗️❗️ Ուշադրություն Covid-անվտանգության կանոնները վերանայվել են։ ❗️Առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերը եւս փոփոխվել են: Մասնավորապես, սահմանվել է․ ✅ Առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում, ✅ Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով, ✅ Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով, որն աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։ ✅ Առևտրի կենտրոններում մուտքի մոտ այսուհետ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ