azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Եկող տարին պետք է լինի աշխատանքային իրավունքի պաշտպանության ուժեղացման տարի

15.12.2020

Եկող տարին պետք է լինի աշխատանքային իրավունքի պաշտպանության ուժեղացման տարի․ ներկայացվել են ԱԱՏՄ ընթացիկ ցուցանիշերն ու անելիքները 2021 թվականը հայտարարել ենք աշխատանքային օրենսդրության պահպանման վերահսկողության բարելավման տարի, նախկինում աշխատանքային իրավունքի պաշտպանությունը որոշակիորեն ստվերվել է․ այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հետ համատեղ կայացած վեբինարի ընթացքում։ Այս նպատակով արդեն ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներն ընդլայնվել են օրենսդրական և կանոնադրական մի շարք բարեփոխումներով։ Կառավարության որոշմամբ՝ նաև ԱԱՏՄ հաստիքներն են ավելացվել՝ 280-ից հասցվելով 340-ի։ «Շուրջ 60 տեսուչ ենք նախատեսում ընդունել՝ ուժեղացնելով այս բաժինը»,-ասել է Ավագյանը։ ԱԱՏՄ-ն իր առջև նաև նոր տեխնոլոգիաների միջոցով բարեփոխումների խնդիր է դրել՝ առավել արդյունավետ դարձնելու վերահսկողական մեխանիզմներն ու [...]

Մանրամասն ➜


Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի

15.12.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածք, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գրասենյակային տարածք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ոչ միայն․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցերն այսօր այս տնտեսավարողների մոտ արձանագրել են Covid-անվտանգության նորմերի որոշակի խախտումներ։ Ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները որոշ դեպքերում լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան, բացակայել են համավարակի տարածումը կանխելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, օգտագործված թափոնների համար նախատեսված փակվող աղբամանները սահմանված քանակի չեն եղել։ ԱԱՏՄ մասնագետները տնտեսավարողներին տվել են խախտումներն արագ շտկելու հանձնարարական։ Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի։  

Մանրամասն ➜


Covid-անվտանգության միջոցառումների շարքում տնտեսվարողները պետք է վարեն ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններ՝ պահպանելով սահմանված ձեւաչափերը

15.12.2020

Covid-անվտանգության միջոցառումների շարքում տնտեսվարողները պետք է վարեն ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններ՝ պահպանելով սահմանված ձեւաչափերը։ Հիմք ընդունելով ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների ամփոփ պատկերը, ըստ որի՝ վերջին շրջանում տնտեսավարողների մոտ covid-անվտանգության կանոններից առավել հաճախ չի պահպանվում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները սահմանված ձեւաչափով վարման պահանջը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով սահմանվել են սանիտարական կանոններ։ Սահմանված պահանջներից է, մասնավորապես, նաեւ այն, որ տարբեր ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտները պետք է վարեն ախտահանման եւ ջերմաչափման աշխատանքների գրանցամատյաններ՝ պարտադիր սահմանված ձեւի համապատասխան։ Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, իրականացվում [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ