
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Արարատի և Արագածոտնի մարզերում գործող արտադրական ձեռնարկություններում, հանրակրթական դպրոցներում, բժշկական կազմակերպություններում, առևտրի կենտրոններում և սպասարկման գրասենյակներում: Վերոնշյալ հաստատություններում խախտումներ են արձանագրվել ախտահանման գործընթացում, գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են նաև իրազեկման թերթիկները։ Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են կրկնախախտման դեպքեր, դրանցից մեկով կայացվել է վարչական տույժի վերաբերյալ որոշում: ԱԱՏՄ մասնագետները տվել են նաև մի շարք հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։
Մանրամասն ➜
Համայնքապետարաններ, հիվանդանոցներ, ստոմատոլոգիական կլինիկաներ, հանրակրթական դպրոցներ և նախադպրոցական ուսումնական հաստատություններ. Գյումրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքների նշված հաստատություններում է եղել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչների հերթական ստուգայցը Դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ստուգայցի արդյունքում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։ Հընթացս ԱԱՏՄ մասնագիտական խմբերը եղել են նաև փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, գրասենյակային տարածքներում։
Մանրամասն ➜
Շարունակվում են ներքին իրազեկման, վերապատրաստման դասընթացները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։ Հերթական սեմինարը կազմակերպվել է Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների համար՝ Վարչարարության և դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական ակտերի վերաբերյալ։ Սեմինարավարներն էին ԱԱՏՄ Իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան Աստղիկ Հարությունյանն ու Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ Նելլի Թովմասյանը։ Արևմտյան տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանի և աշխատակիցների հետ համատեղ քննարկվել են նախորդ տարում առաջին անգամ իրականացված պլանային ստուգումների ընթացքում ի հայտ եկած հարցերն ու խնդիրները։ Ամփոփվել են կատարված աշխատանքները։ Հնչել են հարցեր, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայացվել են մի շարք առաջարկներ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։
Մանրամասն ➜